Foto

Ռուսաստանը պետք է դադարեցնի պատերազմը. Մակրոնի էմոցիոնալ ելույթը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դարձյալ կոչ է արել ՌԴ-ին՝ դադարեցնելու Ուկրաինայի հետ պատերազմը և դուրս բերել զորքերը:

Ելույթ ունենալով Ղրիմի միջազգային պլատֆորմի գագաթաժողովի շրջանակում, Ֆրանսիայի առաջնորդը ընդգծել է, որ Արևմուտքը պետք է օգտագործի դիվանագիտության բոլոր ձևաչափերը՝ գլոբալ անվտանգության հասնելու համար:

«Այն, ինչ կատարվում է այսօր, դա պարզապես պատերազմ չէ Եվրոպայի մի հատվածում: Պատերազմն առնչվում է բազմակողմանի սկզբունքներին, այսինքն խաղաղ և բարեկամաբար ապրելու՝ մեր հնարավորություններին»,-նշել է Մակրոնը:

Նրա համոզմամբ, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը միջազգային օրենքի հիմնարար  սկզբունքներ են: