Այսօր՝ փետրվարի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Մհեր Մ.-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Աթոյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 57-ամյա Նարինե Պ.-ին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։
Օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։









