Foto

«Սուր էկզոգեն թունավորում»-ով «Սիսիան» ԲԿ են տեղափոխվել ընտանիքի 5 անդամներ, 3-ը` անչափահաս

Հունվարի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Տեղեկություն է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ «Սիսիան» բժշկական կենտրոն են տեղափոխվել ընտանիքի 5 անդամներ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Սիսիանի համայնքային ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածներն են Սյունիքի մարզի բնակիչներ՝ 37-ամյա Արեն Գ․-ն, 38-ամյա Ազնիվ Պ․-ն, 11-ամյա Մ․ Գ․-ն, 7-ամյա Ա․ Գ․-ն և 7 ամսական Ա․ Գ․-ն։

Պարզվել է, որ հունվարի 27-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, Ազնիվ Պ․-ն, Արեն Գ․-ն, Մ․ Գ․-ն կերել են տանը պատրաստված մթերքներ և ժամկետն անց թթվասեր, իսկ  ընտանիքի մյուս անդամներ՝ 7-ամյա Ա․ Գ․-ն և 7 ամսական Ա․ Գ․-ն թթվասեր չեն օգտագործել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով Արեն Գ․-ն աշխատում է «Հիդրո» ՍՊԸ-ում, որպես վարորդ