Foto

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Գյումրի-Բավրա ավտոճանապարհի Վարդաղբյուրի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյանց լեռնանցքը (ձյուն) կիսակցորդների համար փակ է։

Շիրակի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Շիրակի մարզում, Սևանի և Ճամբարակի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Արարատի մարզում տեղ-տեղ մառախուղ է։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։