• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

«Կրակը վերեւից թափվում էր ուղիղ ոտքերիս վրա». այրվածքներ ստացած 28-ամյա Հռիփսիմեն պատմում է «Սուրմալու»-ի պայթյունից

«Սուրմալու» առեւտրի կենտրոնի ուժեղ պայթյունից վիրավորում է ստացել 28-ամյա Հռիփսիմե Երեմյանը, որն իր մայրիկի հետ գնացել էր եղբոր երեխային նվերներ գնելու համար։

NEWS.am-ին Հռիփսիմեն պատմեց, որ պայթյունի հետեւանքով առաջացած հրդեհից ոտքերի շրջանում այրվածքներ է ստացել։

«Ցավեր շատ ունեմ, երկու ոտքերս այրվել են, սալջարդ ունեմ, ավելի խորը վնասվել է ձախ ոտքս։ Այս ընթացքում նորմալ չեմ կարողանում քայլել։ Հիմա բուժումս տանն եմ շարունակում, ընթացքում գնում եմ հիվանդանոց՝ վիրակապությունների։ Բժիշկներն ասում են՝ երկար բուժում պետք է ստանամ»,- ասաց Հռիփսիմե Երեմյանը։

Մասնագիտությամբ բուժքույրը պատմեց, որ արդեն գնումները կատարել էին, պատրաստվում էին վճարել ու դուրս գալ, սակայն եռահարկ շենքը պայթեց։ Ուժեղ պայթյունի պահին Հռիփսիմեն ու իր մայրը շինության առաջին հարկում են եղել.

«Ընկանք քարերի արանքը, մեզ խանութի տերն օգնեց, որ դուրս գանք։ Մայրիկս էլ է վիրավորում ստացել, բայց թեթեւ քերծվածքներ են։ Որ մնացել էինք քարերի արանքում, վերեւից կրակ էր թափվում ու թափվում էր ուղիղ ոտքերիս վրա։ Խանութի տերը քարերը հետ հրեց, լույս ընկավ, ու իրար օգնելով՝ դուրս եկանք։ Որոշ աշխատանք տեղում արել եմ. հղի կին կար, իրեն խնդրում էի, որ շնչեր։ Լույսը որ երեւաց, կարողացել եմ հրել իրենց, վերջում ես եմ ինձ գցել քարերի վրա»։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, ինչի հետեւանքով կա 16 զոհ։ Անհետ կորած է համարվում 1 քաղաքացի։ Տուժածների ընդհանուր թիվը 61 է։ Տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 4 տուժած, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել:

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    ՀՀ տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է


    «Երբ մենք ստեղծենք 300 000 աշխատատեղ, հայերը կմնան Հայաստանում»․ «Մեր ձևով»


    Ով մանդատ է տենչում, կշարունակի կապիկություններով քվե մուրալ․ Նարեկ Մալյան


    Թրամփի սպառնալիքների ֆոնին Իրանը մարտական հրաձգությամբ զորավարժություններ կանցկացնի


    10 օր շարունակ կեղտաջրերը ողողում են Երևանի Պոպովի փողոցն ու տների բակերը


    2026-ին Փաշինյանն այլևս չպետք է լինի այս երկրի վարչապետը․ կnրծանարար ու ապիկար իշխանությունը մեր երկրում տեղ չունի․ Մեսրոպ Առաքելյան


    Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ-ի արձագանքը


    Երկրի առջև, երբ ծառանում է պшտերազմական իրավիճակ, սկսվում է զորահավաք․ այդ ժամանակ բանակի հիմնական ներուժը դառնում է պահեստազորը․ Սուրեն Պապիկյան (տեսանյութ)


    0 տոկոս հարկ` փոքր բիզնեսի համար. «Մեր ձևով» շարժման անդամ (տեսանյութ)


    Եպիսկոպոսներին մեղադրյալի կարգավիճակով ՔԿ են կանչել, որ Ավստրիայի ժողովը տապալեն. պաշտպան

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]