Foto

Ով մանդատ է տենչում, կշարունակի կապիկություններով քվե մուրալ․ Նարեկ Մալյան

Հասարակական-քաղաքական գործիչ, «Արթուն ենք» շարժման համակարգող Նարեկ Մալյանը գրում է․

«Ամեն ինչ էնքան հրապարակային է,որ նույնիսկ ոզնին կարող է կանխատեսել թե ինչ լինելու հետո:

Ժամեր անց Վեհափառին ու եպիսկոպոսներին մեղադրանք կառաջադրեն, խափանման միջոց կընտրեն բացակայելու արգելքը, եպիսկոպոսաց ժողովը կխափանեն…

Մոտավորապես ժամը 7-ի կողմերը քաղաքական ուժերը կսկսեն հերթական անգամ «զարմանալ»:

Ժամը 9-ից կսկսեն իրենց շուրջ համախմբվելու կոչեր անել: Առավոտյան բոլորը կկպնեն իրենց գործերին:

Ով մանդատ է տենչում կշարունակի կապիկություններով քվե մուրալ, ով փորձում է էս աղետի ընթացքում մի քանի կոպեկ կպցնել, կշարունակի մի ձեռքով այծի մորուքը շոյել, իսկ մյուսով՝ կաղամբը ջրել»: