Foto

Հզոր պայթյուն Իրանում․ ինչ է հայտնի (լուսանկար, տեսանյութ)

Իրանի հարավային Հորմոզգան նահանգի Բանդար Աբբաս քաղաքում հզոր պայթյուն է տեղի ունեցել:

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ բնակելի շենքերից մեկում պայթյունը, ենթադրաբար, գազի արտահոսքի պատճառով է եղել: Դեպքի վայր են ուղարկվել հրշեջներ և փրկարարական ծառայություններ: Զոհերի կամ վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չկան։

Տեղական ինքնակառավարման մարմնի խոսնակը հերքել է հնարավոր հարձակման մասին տեղեկություններն ու կոչ է արել մարդկանց հետևել պաշտոնական աղբյուրներին։

Ըստ տեղեկությունների՝ պայթյուններ են եղել Իրանի մի քանի քաղաքներում, այդ թվում՝ Թեհրանում։

Կադրերն այստեղ