Foto

Հրազդան քաղաքի բարձրահարկ շենքերը փլուզման վտանգի տակ են

Արդեն մի քանի օր է՝ Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի 113, 111 շենքերի բնակիչները ահազանգում են SHAMSHYAN.com և իրենց վրդովմունքն ու զայրույթն են ուղղում «Վեոլիա Ջուր» ընկերության և Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանի հասցեին։

Այսօր՝ հունվարի 31-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Երկար ու ձիգ տարիներ է՝ չեն փորձում էս ամբողջ թաղամասը փրկել գարշահոտից, չեն ցանկանում, որպեսզի մեզ մոտ էլ վերանա էդ հակասանիտարական վիճակը։ Էլ չգիտենք՝ որ կառույցին դիմենք։

Թե՛ «Վեոլիա Ջուր»-ը, թե Հրազդանի քաղաքապետարանը այդ հարցում ոնց որ իրար հետ համագործակցեն։ Ամոթն էլ լավ բան է։ Ասում են՝ բնակիչները պիտի պահեն սանիտարահիգիենիկ պայմաններ, բայց իրենք իրենց տված խորհրդի պահպանումը անտեսում են։ Ով է տեսել 21-րդ դարում սպառողը կանոնավոր վճարում անի, բայց ստանա նման սպասարկում։ Հոտն այնքան է տարածվում, որ նույնիսկ մի քանի հարյուր մետրից ես զգում։

Հիմա ձմեռ է, կեղտաջուրը սառել է, բայց գարուն-ամառ-աշուն՝ նկուղները ամբողջությամբ կեղտաջրի մեջ են։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։