ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների ֆոնին Իրանը վաղը՝ փետրվարի 1-ին, Օրմուզի նեղուցի շրջանում կսկսի մարտական հրաձգությամբ երկօրյա զորավարժություններ
Այդ կապակցությամբ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) Թեհրանին նախազգուշացրել է «վտանգավոր մանեւրներից», ինչպիսիք են ամերիկյան ռազմանավերի վրայով թռիչքները կամ դրանց հետ բախման կուրս գնացող իրանական արագընթաց մոտորանավակների մոտենալը:
Այն մասին, թե իրանական ինչ ուժեր և միջոցներ են ներգրավվելու զորավարժություններին, որոնք կընդգրկեն Հորմուզի նեղուցի շրջանը և Պարսից ու Օմանի ծոցերի կցող գոտիները, Թեհրանը չի հայտնում: Հաղորդում է AlJazeera-ն։









