Արդեն 10 օր է Երևան քաղաքի Պոպովի փողոցում ստեղծվել է արտակարգ ու վտանգավոր իրավիճակ։ Փողոցի դիտահորերից դուրս եկող կեղտաջրերը ողողում են ամբողջ տարածքը, լցվում ճանապարհ, սեփական տների բակեր և բնակարաններ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տարածքում տիրում է սուր գարշահոտ, իսկ իրավիճակը դարձել է բացահայտ հակասանիտարական, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում բնակիչների, հատկապես երեխաների և տարեցների առողջության համար։
Պոպովի փողոցի բնակիչները բազմիցս դիմել են «Վեոլիա ջուր» ընկերություն, սակայն այնտեղից ստացել են պատասխան, որ խնդիրը իրենց գործառույթների մեջ չի մտնում։ Դիմելով Երևանի քաղաքապետարան՝ քաղաքացիները ստացել են հակառակ պատասխան՝ նշելով, որ խնդիրը փոխանցվել է «Վեոլիա ջուր» ընկերությանը։









