Foto

Եպիսկոպոսներին մեղադրյալի կարգավիճակով ՔԿ են կանչել, որ Ավստրիայի ժողովը տապալեն. պաշտպան

Եպիսկոպոսներին մեղադրյալի կարգավիճակով ՔԿ են կանչել, որ Ավստրիայի ժողովը տապալեն: ՔԿ-ի դիմաց լրագրողներին ասել է փաստաբան Արմինե Ֆանյանը։

«Սրբազանները հրավիրվել են ՔԿ դատարանի հայտնի ակտը չկատարելու կամ կատարմանը խոչընդոտելու հանցակազմի կապակցությամբ, միանգամից մեղադրյալի կարգավիճակով։ Խոսքը Մասյացոտնի թեմի առաջնորդին կարգալույծ անելու հետ կապված Գերագույն հոգևոր խորհրդի որոշմանն է վերաբերում։

Նպատակը Ավստրիայում նախատեսված Եպիսկոպոսաց ժողովը տապալելն է։ Սրբազանները ծանուցվել են միանգամից մեղադրյալի կարգավիճակով։ Սա էլ է եզակի բան։ Նշանակում է՝ արդեն քրեական հետապնդում հարուցելու որոշում կա։ Բնականաբար, կընտրվեն խափանման միջոցներ»,- նշել է Ֆանյանը։