Foto

Կառավարության անդամները 1 րոպե լռությամբ հարգեցին «Սուրմալու» ԱԿ-ում զոհված քաղաքացիների հիշատակը

Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ օգոստոսի 18-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 44 հարց, որից 41-ը չի զեկուցվում։

Նիստի սկզբում Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանում երկօրյա սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի զոհերի։ Նա առաջարկեց ոտքի կանգնել եւ մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը։ Կառավարության անդամները ոտքի կանգնեցին եւ լռության րոպե հայտարարվեց։