Foto

«20-ամյակը Մխիթարիս վերջին ծնունդն էր, դիրքերում էր»․ 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանն այսօր կդառնար 22 տարեկան

Այսօր 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի ծննդյան օրն է, նա կդառնար 22 տարեկան։

Հերոսի մայրը՝ Աստղ Գալեյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ արդեն 2-րդ տարին է՝ որդու ծնունդը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում են նշում․

«Ոչ միայն Մխիթարիս ծնունդը, այլև մեր ծնունդները «Եռաբլուր»-ում ենք անցկացնում, ժամը 12-ին իր մոտ ենք լինում։ Մեզ համար «ծնունդ» բառը վերացել է, ուղղակի սիմվոլիկ գնում ենք Մխիթարիս տուն, մենք այդպես ենք համարում՝ իր տուն։ Մխիթարիս ընկերները, հարազատները, մեր բախտակից ծնողները գիշերը «Եռաբլուր»–ում ենք եղել, ժամը 3-ն էր՝ նոր տուն ենք եկել»։

Տիկին Աստղը մեզ հետ զրույցում պատմեց՝ Մխիթարը շատ էր սիրում իր ծննդյան օրը, անհամբեր էր սպասում այդ օրվան․