Ոստիկանություն օգոստոսի 12-ին՝ ժամը 07։35-ին, ահազանգ էր ստացվել, , որ Դավիթաշենի 1-ին թաղամասի 18 շենքի հետնամասում գլխի վնասվածքով կին կա գետնին ընկած:
Ոստիկանության լրատվական բաժնից տեղեկացնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է կնոջ դիակ: Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են քերծվածքի հետքեր: Պարզվել է, որ մահացածը նույն թաղամասի բնակիչ, 46-ամյա Արմինե Գ.-ն է:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Երեք տղամարդիկ կալանավորվել են:









