Շախմատի Հայաստանի հավաքականը քիչ առաջ ժամանեց Հայաստան:Նրանց օդանավակայանում դիմավորեցին ծափողջույններով:
«Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորում էր ՀՀ երրորդ նախագահ, ՀՀ Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը և երկրպագուները։
Հիշեցնենք, որ Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում Հայաստանի հավաքականը 19 միավորով գրավեց երկրորդ տեղը և դարձավ արծաթե մեդալակիր:









