Լաչինում կասկածելի հանգամանքներում ադրբեջանցի զինվոր է մահացել։
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, զինվոր Սամիր Խուդիեւը ծառայողական խնդրի կատարման ժամանակ ընկել է դժվարանցանելի տեղանքից եւ տեղում մահացել։ Եվս մեկ զինվոր՝ Թայիր Ալիեւը, վիրավոր է, նրա վիճակը գնահատվում է ծանր։ Հաղորդագրության կոնտեքստից կարելի է ենթադրել, որ ադրբեջանցի զինվորները մասնակցում էին Արցախի դեմ հերթական սադրանքին։









