ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հունիսի 21-ին աշխատանքային այցով Սյունիքում էի՝ Ակներ, Վերիշեն և Խոտ գյուղերում։ Այցիս նպատակն էր հասկանալ, թե ինչպես են աշխատում գյուղատնտեսական ծրագրերը, պարզել դրանք շարունակելու նպատակահարմարությունը կամ, անհրաժեշտության դեպքում, նոր ծրագրեր մշակել։
Արոտների խնդիրների մասով պետք է ձգտենք, որպեսզի էական փոփոխությունները լինեն ոչ թէ լոկալ, այլ ամբողջ Հայաստանի տարածքում, և այդ փոփոխությունները ռեալ բեկում մտցնեն գյուղատնտեսության մեջ։ Այս ուղղությամբ Հարթակի գործընկերների հետ (SDA, GIZ, նախարարության CARMAC II ծրագիր) ինտենսիվ աշխատանքները կշարունակենք»։









