Այսօր ԲԴԽ նախագահ (լիազորությունները դադարեցված) Ռուբեն Վարդազարյանը հրապարակեց ԲԴԽ
նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հետ խոսակցության ձայնագրությունը, որտեղ կա նաև երրորդ
անձ, ում դիմում են Ստեփան անունով, ով Ջհանիրյանի հետ է և, իրենց բառերով ասած, քանի
դեռ «սաղ են, Ռուբոյի համար գառանտ կգանգնեն»։ Ձայնագության Ստեփանը ԲԴԽ անդամ Ստեփան
Միքաելյանն է։
Ծնվել է 1958 թվականին Երևան քաղաքում։ Ստեփան Միքայելյանը դատավոր
է 2001 թվականից։ Նախկինում եղել է դատախազ, զբաղվում է մանկավարժական գործունեությամբ։
2000-2012 թվականին
Հայաստանի ֆրանսիական համալսարանի Մասնավոր իրավունքի ամբիոնի վարիչն է։ Միքայելյանը
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր է նշանակվել 2018 թվականին։ Դասավանդում է Փաստաբանական դպրոցում և Արդարադատության
ակադեմիայում:
1995 թվականից մինչև 2001 թվականն
աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում` որպես ավագ դատախազ։ 2001 թվականից մինչև
2008 թվականն աշխատել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանում`
որպես դատավոր։ 2008 թվականից 2018 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի
դատավոր: 2018 թվականի ապրիլի 5-ից աշխատում է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և
վարչական պալատի դատավոր: 2003 թվականից հանդիսանում է Եվրոպական դատավորների խորհրդատվական
խորհրդի անդամ (CCJE): 2003 թվականից հանդիսանում է Արդարադատության արդյունավետության
եվրոպական հանձնաժողովի անդամ (CEPEJ): 2020 թվականի հուլիսի 31-ին Դատավորների ընդհանուր
ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ:
Այս ձայնագրությունն առաջին հերթին
իրավապահ համակագի, դատական իշխանության դեմ է, եթե Բարձրագույն դատական խորհրդի նախագահն
ընդունում է, որ իր վզին դրված է ինչ-որ բան ու ինքն անպայման անելու է, եթե ԲԴԽ անդամն
էլ դրա օժանդակողն է, ապա ինչ դատական համակարգի ինքնիշխանության մասին է խոսքը։ Բոլորի
համար արդեն պարզ է, թե որ քրեական գործերն են թողել Ջհանգիրյանի ու, փաստորեն, նաև ԲԴԽ մյուս անդամների վզին։









