• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Նիգավանում 6 վիրավորի պայմանում քրգործն ի՞նչու եք հարուցել հասարակ սպանության հոդվածով. Փաստաբանը՝ ոստիկանությանը

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանն անդրադարձել է Նիգավանում տեղի ունեցած միջադեպին ու հարուցված քրեական գործին։

Նա Facebook-ի իր էջում գրել է. «Ոստիկանությունը Արագածոտնի սպանության դեպքով հայտարարություն է տարածել, որ այն կատարվել է կենցաղային շարժառիթով և գործադրվել է որսորդական հրացան։

Ընդամենն ասեմ, որ քրեական գործը հարուցվել է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ինչը նշանակում է, որ գործադրված հրազենը ոչ թե որսորդական է, այլ ապօրինի՝ մարտական։

Դե, շարժառիթի մասին տեղեկատվության իսկությունն էլ թողնում եմ յուրաքանչյուրի դատողությանը…։ Այս համատեքստում մի հարց էլ ունեմ՝ 6 վիրավորների առկայության պայմաններում քրեական գործն ի՞նչու եք հարուցել ընդամենը հասարակ սպանության համար քրեական պատասխանատվություն նախատեսող հոդվածով»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ ոստիկանության հաղորդագրության, հունիսի 19-ին' ժամը 19.45-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Այդ ընթացքում հնչել են կրակոցներ, նախնական տվյալներով' գործադրվել է որսորդական հրացան: Տուժած վեց տղամարդիկ տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: Նրանցից մեկը մահացել է: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ: Տեղեկացնում ենք, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում, ավելին' պատճառը կենցաղային է»:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ եւս մեկը մահացել է:

politik.am կայքի տեղեկություններով Արագածոտնի մարզում ՔՊ-ականների հարազատները կրակել են երիտասարդների վրա, քանի որ նրանք հայհոյել են Նիկոլ Փաշինյանին։ ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին վիճաբանել են ապարանցի մի խումբ երիտասարդների հետ, ինչի հետեւանքով վերոնշյալ մարդիկ (Մաթոսի և Էդգարի բարեկամներն ու ընկերները) կալաշնիկովով կրակել են երիտասարդների վրա, այս պահին կա մեկ զոհ և մի քանի վիրավորներ տարբեր բարդության։ Դեպքը տեղի է ունեցել Ապարանի Նիգավան միջնահատվածում։

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    ՄԱԿ անդամ երկրների ներկայացուցիչներին է ներկայացվել ապօրինի գույքի բռնագանձման ոլորտի աշխատանքները


    Եվրախորհրդարանը Բաքվին կոչ է անում ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին


    Եկեղեցին մնացել է մեր ազգային միասնության վերջին կետերից մեկը․ Կարապետյան


    Գրիգորյանը և ՄԹ պետնախարարը նշել են ՀՀ-Ադրբեջան հաղորդակցության ուղիների բացման կարևորությունը


    ԱԱ-2026-ի մրցանակային ֆոնդը ռեկորդային կլինի. հայտնի է հաղթողի ստանալիք գումարը


    Ուկրաինան կանհետանա քարտեզից, եթե շարունակի պատերшզմել. Բելառուսի նախագահ


    Քարակերտ գյուղի 54-ամյա բնակիչը հողամասում թմրամիջոց է պահել


    Մեր եկեղեցին այսօր ադրբեջանական թիրախում է. Թաթոյան


    Վարչապետն ընդունել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի տեղակալին


    Աղավնաձորի նախկին ղեկավարը մեղադրվում է կեղծ աճուրդներ կազմակերպելու մեջ. վարույթը դատարանում է

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]