Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Քարակերտ գյուղի 54-ամյա բնակիչը հողամասում մարիխուանա է պահում։
Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ համայնքային ոստիկանները 54-ամյա տղամարդու հողամասի կիսաքանդ շինության տեսանելի հատվածում նկատել են մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթներ:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ նշված վայրում հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով չորս փաթեթ՝ ընդհանուր 19,34 գրամ քաշով:
Քարակերտ գյուղի բնակիչ 54-ամյա տղամարդը ձերբակալվել է։
Կատարվում է նախաքննություն:









