Foto

Այս աղմուկը, որ բարձրացվում է եկեղեցում, երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը․ Վեհափառ

Այսօր տագնապային օրեր ենք ապրում՝ մեր երկիրը գտնվում է անվտանգային լուրջ մարտահրավերների առաջ, բայց այս պայմաններում, փոխանակ հանրության մեջ հաշտության, միասնության ոգին վերականգնելու, եկեղեցի-պետություն խաթարված հարաբերությունները վերականգնելու, շարունակվում են հարձակումները հայ եկեղեցու վրա։ Այս մասին Մայր Տաճարում ժամերգությունից հետո հայտարարեց Վեհափառ Հայրապետը։

«Սուրբ Էջմիածնի հանդեպ հերթական ոտնձգությունը կատարվեց այսօր, ցավոք, նաև որոշ մեր հոգևոր եղբայրների միջոցով։ Սակայն հավատավոր մեր ժողովուրդը մնում է աներեր»,-ասաց Վեհափառը։

Հայրապետը հայտարարեց` այս աղմուկը երբեք չի կարող խաթարել իրենց ծառայությունը։

Նշենք, որ քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Մայր Աթոռում։ 10 տիրադավերի ժամանելուց հետո բախումներ և քաշքշուկ սկսվեց։