Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայկաձոր գյուղում անասնակեր է այրվում, հայտնում է Shamshyan.com-ը։
Օպերատիվորեն ժամանել են Անիի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները նախ կանխել են հրդեհի տարածումը, ապա մարել այն։ Այրվել են շուրջ 1500 հատ խոտի հակեր։
Դեպքի փաստով ոստիկանության Անիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են սեփականատիրոջ ինքնությունը և դեպքի հանգամանքները։









