Foto

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արթուր Դավթյանի Արցախ կատարած այցին

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի այցը՝ Արցախ՝ լուրջ վնաս է հասցնում Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը։ Վերջիններս հայտարարել են, թե դա անպատասխանատու և սադրիչ քայլ է։

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է Արցախ, որտեղ հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի և ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։