Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը հայտարարել է, որ Պուտինն ու Էրդողանը քննարկել են թուրք-ռուսական հարաբերությունները, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմում խաղաղություն հաստատելու ջանքերը, ինչպես նաև Եվրամիության կողմից ռուսական ակտիվների սառեցման հարցը, հաղորդում է APA-ի թուրքական բյուրոն։
Էրդողանը շեշտել է պատերազմը արդար և կայուն խաղաղությամբ ավարտելուն ուղղված նախաձեռնությունների կարևորությունը՝ նշելով, որ էներգետիկ օբյեկտներն ու նավահանգիստները ընդգրկող սահմանափակ հրադադարը կարող է օգտակար լինել։
Նշվել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է խաղաղության գործընթացին և պատրաստ է ընդունել բանակցությունները ցանկացած ձևաչափով։
Հանդիպմանը քննարկվել են նաև Պաղեստինում և Սիրիայում վերջին իրադարձությունները, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։









