Դեկտեմբերի 11-ին Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնում ավազակության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էր ստացվել:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Դարպաս գյուղի 46-ամյա բնակիչը որպես արհեստավոր գնալով 35-ամյա համագյուղացու տուն՝ էլեկտրաշոկով հարվածներ է հասցրել նրան, ապա պարանով կապել ձեռքերը՝ պահանջելով, որ նա հաշվեհամարին եղած գումարը փոխանցի իր հաշվին: Բռնության ենթարկված 35-ամյա երիտասարդը 10 000 դոլար փոխանցել է 46-ամյա համագյուղացու հաշվեհամարին:
Դարպաս գյուղի 35-ամյա բնակչից հաղորդում է ընդունվել:
46-ամյա տղամարդը ձերբակալվել, տեղափոխվել է Գուգարքի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Լոռու մարզի քննչական վարչություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:









