Foto

Բորիս Ջոնսոնը կմնա Մեծ Բրիտանիայի վարչապետ

Մեծ Բրիտանիայի շխող Պահպանողական կուսակցության առաջնորդ և վարչապետ Բորիս Ջոնսոնը կրկին վստահության քվե է ստացել իր կուսակցության պատգամավորներից և կշաչունակի պաշտոնավարել։ Կամարտահայտման արդյունքների մասին երկուշաբթի հայտնել է Շարքային խորհրդարանականներին միավորող 1922 թ. Պահպանողական կուսակցության կոմիտեի ղեկավար Գրեմ Բրեյդին:

Պահպանողական կուսակցության 211 պատգամավոր վստահություն են հայտնել Ջոնսոնին, իսկ 148-ը՝ ոչ։

Հիշեցնենք, որ 54 պատգամավոր իրենց դժգոհությունն էին հայտնել Ջոնսոնի աշխատակազմում կուսակցությունների շուրջ 2020-2021 թթ. կորոնավիրուսային սահմանափակումների ֆոնին ծագած մի սկանդալի կապակցությամբ։