Foto

Պեսկովը՝ Պուտինի և Զելենսու հանդիպման մասին

Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը հնարավոր է միայն «որևէ փաստաթղթի» ավարտական փուլում, բայց դրա վրա արդեն վաղուց չեն աշխատում։ Այդ մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովը, մասնավորապես ասել է․ «Ապրիորի, նման հանդիպում ոչ ոք չի բացառում, երբեք չի բացառել, բայց այն պետք է նախապատրաստվի։ Պուտինի և Զելենսու հանդիպումը իմաստ կունենա, եթե ինչ-որ փաստաթուղթ ավարտական տեսքի բերվի, բայց փաստաթղթի վրա աշխատել դադարել են շատ վաղուց և դեռ չեն վերսկսել»։