Foto

Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Թաքեր Կարլսոնի հետ քննադատել են միայն ՔՊ-ականներն ու Հաջիևը

«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հարցազրույցը ամերիկացի հեղինակավոր քաղաքական մեկնաբան Թաքեր Կարլսոնի հետ քննադատել են միայն ՔՊ-ականներն ու Ալիևի օգնական Հիքմեդ Հաջիևը։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրում է «Մեր ձևով» ժողովրդական շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը․

«Միլիոնավոր դիտումներ ունեցած հարցազրույցում, հիշեցնեմ, Նարեկ Կարապետյանը խոսում է Հայոց Ցեղասպանության, Հայ Առաքելական եկեղեցու դեմ հայտարարված պատերազմի,

«Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջնորդ, ազգային բարերար Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման ու Արցախյան հիմնախնդրի մասին։

Ուշադրության արժանի համընկնում է, անշուշտ»,- նշել է նա։