պիտի սկսի իրենից, իր ընտանիքի անդամներից, զբաղվի իր երեխաների դաստիարակությամբ, եկեղեցով օրինականացնի կնոջ հետ ամուսնությունը և գնա այնպիսի պատարագների, որտեղ կանոնական պատարագ է մատուցվում, հայտարարել է Տեր Վրթանես քահանա Բաղալյանը՝ պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված մեկնաբանությունների վերաբերյալ լրագրողի պատասխանին:
«Տեսնում ենք, որ որոշ եկեղեցիներում ոմանք ինքնիրավչությամբ են զբաղվում, պետական որոշ պաշտոնյաներ դարձել են շարքային շոու կազմակերպողներ, իրենց պարտականություններից դուրս ոչ նորմալ ծառայություն են իրականացնում»,- նշել է Տեր Վրթանեսը:
Նրա խոսքով՝ Փաշինյանի գերնպատակն իրեն նվիրված ծափերն են, «վարչապետ» գոչյունները:
«Իր նպատակը ոչ թե եկեղեցին բարեփոխելն է, այլ` պառակտելը: Վեհափառ Հայրապետի անունը չտալով` պատարագը կանոնական չի լինում, որևէ մեկն իրավունք չունի Վեհափառի անունը կրճատել»,- շեշտել է Տեր Վրթանեսը:
Հիշեցնենք, որ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը մի շարք հոգևորականների և քաղաքացիների հետ օդանավակայանում պատրաստվում են դիմավորել Ամենայն Հայոց Կաթողիկոսին Շվեցյցարիա կատարած այցից հետո:









