Ականավոր պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա վաղը՝ 07.12.2025թ., ժամը 17:30-ին Նորք Մարաշի Սուրբ Մարիամ եկեղեցում, Արմենակյան փողոց։ Հուղարկավորությունը՝ հաջորդ օրը՝ ժամը 13:00-ին նույն վայրից։ Այդ մասին հայտնում է նրա որդին՝ Արամ Սահակյանը․
«Սիրելի ընկերներ, բարեկամներ և կոլեգաներ,
Խորը ցավով տեղեկացնում եմ, որ այսօր Հայրս`Արտավազդ Սահակյանը, հեռացավ կյանքից…
Հոգեհանգստի արարողությունը կկայանա վաղը՝ 07.12.2025թ., ժամը 17:30-ին Նորք Մարաշի Սուրբ Մարիամ եկեղեցում , Արմենակյան փողոց։
Հուղարկավորությունը՝ հաջորդ օրը՝ ժամը 13:00-ին նույն վայրից։
Հորս կորուստը անչափ ծանր է մեր ընտանիքի համար։ Նա մեզ համար օրինակ էր՝ ազնվության, հոգատարության և մարդկային բարձր արժեքների։ Միշտ կմնա մեր սրտերում իր թողած մեծ սիրով ու ժառանգությամբ։
Շնորհակալ եմ բոլորիցդ այս դժվար պահին ձեր աջակցութան, աղոթքների և իր մասին ջերմ հիշողությունների համար։
Թող նրա հոգին հանգչի խաղաղությամբ»։









