Ինչպես տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից, խորհրդարանի նախագահ
Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրության համաձայն, ԱԺ աշխատակազմի պետական
ծառայողները և աշխատողները կրկին պարգևավճար են ստացել։
Իհարկե, ողջունելի է
պետական աշխատանքի խրախուսումը, բայց ինչպե՞ս, ո՞ր երկրում։ Արդյո՞ք պատերազմից
հետո մնացած բոլոր խնդիրները լուծվել են, արդյո՞ք սպան ու զինվորն ապահովված են
ահրաժեշտ պարագաներով, նրանք ևս պարգևավճար ստացե՞լ են։ Այս իշխանությունը դեռևս
չի տարանաջատել պարգևատրման իստուտուտը մերձավորներին գումար նվիրելուց։Աշխատողը
պետք է պարգևավճար ստանա իր աշխատանքը հնարավորիս լավ, սպասվածից ավելին անելու
համար, այլ ոչ՝ Առաջին հանրապետության տոնի առթիվ՝ բնավ ներդրում չունենալով, այդ
հարապետության հռչակման հետ։ ԱԺ աշխատակազմից շատերը, հավանաբար, մայիսի 28-ի
վերաբերյալ գիտեն միայն, որ առաջին հանրապատության հռչակման օրն է և վերջ, իսկ
դրան նախորդած իրադարձությունների, դրա ակունքներում կանգնածների մասին ոչինչ
չգիտեն։
Այս իշխանությունը
եկել էր ՀՀ հպարտ քաղաքացու կաղքին կանգնելու, եկել էր մերժելու պետական միջոցների
վատնումը, եկել էր տնտեսությունն ու բանակը հզորացնելու, բայց ի՞նչ արեց՝ միայն
6,5 միլիոն դոլար 1 ամսում պարգևավճար է տալիս ոստիկանության ծառայողներին, և այդ
ամենը միայն նրա համար, որ իշխանության ներկայացուցիչնեին պաշտպանեն սեփական երկրի
քաղաքացիներից։ Տարվա ընթացքում ստացած պարգևավճարները գերազանցում են աշխատավարձերը։
Այս անգամ ԱԺ-ն, սակայն, չի պարգևատրել պատգամավորներին, որոնց թվում կլինեին նաև
ընդդիմադիրները։
Ընդդիմության պայքարի
դուրս գալուց հետո, իշխանությունը հրաժարվեց Ալեն Սիմոնյանի մեքենային ուղեկցող
մեքենաներ գնել, ուսուցիչների ատեստավորման գործընթացում վերանայումներ արեց,
ճանապարհներ սկսեց ասֆալտել, քաղաքը կանաչապատել և այլն, բայց հին ու բարի
պարգևավճարներից չի կարողանում հրաժարվել։ Նրանց մեծ մասն այդ պարգևավճարները
ստանալու համար է, որ մինչև հիմա լռում է, հանդուրժում իրենց ղեկավարի հակապետական
քայլերը, հենց այս պարգևավճարներն են ստիպում կառչած մնալ պատգամավորի աթոռից,
հենց այդ պագևավճարի պատճառով է, որ ոստիկանը ծեծում է, հայհոյում կանանց և
երեխաներին, անչափահասների բերման ենթարկում և այլն։ Սա երևույթ է որի դեմ պետք է,
անհրաժեշտ է պայքարել․․․, որ սահմանում զինվորը մտածի ոչ թե լավ ուտելու, այլ լավ
զենք ու պատրաստվածություն ունեալու մասին, որ հարկ եղած պահին առանց ուտելիք էլ դիրքը պահի, որ 200 դոլարով թշնամուն տեղեկություններ
չհաղորդի և այլն, և այլն։









