Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի Երիտասարդաց միությունների անդամները վերահաստատում են իրենց հավատարմությունը Հայ Եկեղեցու Նվիրապետական կարգին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
«Մենք՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի Երիտասարդաց միությունների անդամներս, վերահաստատում ենք մեր հավատարմությունը Հայ Եկեղեցու Նվիրապետական կարգին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Այսպիսով ընդգծում ենք նաև մեր որդիական խոնարհությունը հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ նշանակված Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանի նկատմամբ։
Բարեջան հոգևորականների՝ տարիների նվիրական ծառայության պտուղներից են եկեղեցասեր երիտասարդները և խորանին սպասավորող պատանիները, որոնք, սակայն, այս օրերին հիասթափության ու անորոշության ապրումներ ունեն։
Մեծ ցավ է տեսնել մեր մի քանի հոգևոր հայրերի խռովարար հայտարարությունները, և տարակուսելի են նրանց քայլերը, որոնցով երիտասարդներին փորձում են ներքաշել բաժանարար մոտեցումների մեջ, ինչը կարող է գայթակղություն ստեղծել և՛ երիտասարդների, և՛ ավագ սերնդի հավատացյալների համար։
Մեր ամենաջերմ հիշողություններով և միասին անցած ճանապարհի կարոտով՝ աղոթում ենք, որ Տերը հեռու վանի մեզնից պառակտիչ փորձությունները և կենարար խաղաղություն և իմաստություն շնորհի ամենքիս։
Մնանք աղոթքով։
Հայտարարությանը միացած երիտասարդներ.
Մասյացոտնի թեմի Առաջնորդանիստ Սուրբ Հովհաննես Ավետարանիչ մայր եկեղեցու երիտասարդաց միության ատենապետ Մանե Մնացականյան
Առաջնորդանիստ Սուրբ Հովհաննես Ավետարանիչ մայր եկեղեցու երիտասարդաց միության նախկին ատենապետ Արթուր Դավթյան
Առաջնորդանիստ Սուրբ Հովհաննես Ավետարանիչ մայր եկեղեցու երիտասարդաց միության անդամներ
Էլեն Քոչարյան,
Էլեն Ստեփանյան,
Գայանե Գրիգորյան,
Մերի Հարությունյան
Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության ատենապետ Ժենյա Մհերյան
Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության անդամներ
Սերյոժա սարկավագ Պետրոսյան,
Անի Բաբաջանյան,
Էվա Միրզոյան,
Սամսոն Խաչատրյան,
Նելլի Ասատրյան
Մխչյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու երիտասարդաց միության ատենապետ Տաթև Թորոսյան
Մխչյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու երիտասարդաց միության անդամ
Էմմա Պողոսյան,
Հասմիկ Թորոսյան
Մասյացոտնի թեմի երիտասարդաց միությունների անդամներին հրավիրում ենք միանալ այս հայտարարությանը»,- ասվում է հայտարարությունում։









