Foto

Հայ ժողովրդի պայքարի մասին ճշմարտությունը պիտի հնչեցվի միջազգային հարթակներում․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․

«Ռոտերդամում մեկնարկող ԵԺԿ Քաղաքական համաժողովի մասնակիցներին բաժանվել է մեր կողմից պատրաստված անգլալեզու բուկլետ՝ Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին։
Տեղեկությունները ընդգրկում են երեք բաժին.

  • Արցախյան հիմնախնդիր
  • Ոստիկանական վայրագություններ
  • Քաղ. բանտարկյալներ։

Այս և այլ խնդիրների մասին խոսել եմ և խոսելու եմ ինչպես ելույթների, այնպես էլ նախատեսված հանդիպումների եւ առանձնազրույցների մակարդակում։

Հայ ժողովրդի պայքարի մասին ճշմարտությունը պիտի հնչեցվի միջազգային հարթակներում»։