Foto

«Մեր ձևով» ժողովրդական շարժումը՝ Վայոց Ձորում»․ բացվեցին շարժման երկու գրասենյակները

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամներն աշխատանքային այց կատարեցին Վայոց Ձորի մարզ։

Այցը մեկնարկեց Գլաձոր գյուղում, որտեղ գյուղի կենտրոնական հրապարակում կայացավ շարժման անդամների հանդիպումը գլաձորցիների հետ։ Հանդիպման ընթացքում շարժման անդամների կողմից գյուղի բնակիչներին ներկայացվեց շարժման կողմից առաջարկվող՝ Վայոց Ձորի մարզի կայուն զարգացման հայեցակարգը՝ մարզը դարձնել գինեգործության տուրիզմի՝ էնոտուրիզմի կենտրոն։

Այնուհետև շարժման անդամները եղան Եղեգնաձոր քաղաքում, որտեղ Մոմիկի 2-րդ նրբանց 14 հասցեում պաշտոնապես բացվեց «Մեր ձևով» ժողովրդական շարժման Եղեգնաձորի գրասենյակը։ Բացման ժապավենը կտրելուց հետո շարժման անդամները շրջեցին գրասենյակի տարածքում, շփվեցին գրասենյակի առաջին այցելուների հետ և ծանոթացան գրասենյակում ստեղծված պայմաններին։
Եղեգնաձորից հետո շարժման անդամների այցը շարունակվեց Մալիշկա գյուղում, որտեղ շարժման անդամները հանդիպում ունեցան գյուղի բնակիչների հետ, տեղի ունեցավ մտքերի փոխանակում Հայաստանում գյուղական բնակավայրերի կայուն զարգացման և բնակիչների զբաղվածության ապահովման հնարավորությունների շուրջ։

Շարժման անդամների հաջորդ կանգառը Վայք քաղաքում էր, որտեղ տեղի ունեցավ մարզում շարժման երկրորդ գրասենյակի բացման հանդիսավոր արարողությունը։ Բացման հանդիսավոր արարողությունից րոպեներ անց տեղի ունեցավ խորհրդանշական մի իրադարձություն. «Մեր ձևով» ժողովրդական շարժման Վայքի գրասենյակում գրանցվեց և շարժման շարքերը համալրեց 11,000-րդ կամավորը։

«Մեր ձևով» ժողովրդական շարժման աշխատանքային այցը Վայոց Ձոր ավարտեց Զառիթափ գյուղում, որտեղ շարժման անդամները հանդիպում ունեցան զառիթափցիների հետ հետ, ծանոթացան նրանց առօրյային և վերջիններիս հուզող խնդիրներին։

Տեսանյութը՝ հղմամբ։