Foto

ԵԱՏՄ-ում շարունակում են աճել ուղևորափոխադրումները․ Հայաստանում` 0,1%-ով

ԵԱՏՄում շարունակել են աճել բեռնափոխադրումները և ուղևորափոխադրումները:

2025 թվականի երեք եռամսյակների ընթացքում (նախորդ տարվա համեմատ) գրանցվել է ինչպես ԵԱՏՄ-ի ընդհանուր ուղևորաշրջանառության (0,6%), այնպես էլ մի շարք ազգային ցուցանիշների աճ՝ Ղազախստանում (8,8%), Բելառուսում (6,5%), Ղրղզստանում (3,8%) և Հայաստանում (0,1%):

Ընդ որում, հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է նաև բեռնափոխադրումների աճ Ղրղզստանում (12,5%) և Ղազախստանում (12,1%): Միության ցուցանիշի աճը կազմել է 0,2 տոկոս։