Ռուսաստանը բազմիցս զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակն ապակայունացնելու փորձերը կբարձրացնեն նավթի և գազի գները։ Հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը․
«Նավթի արդյունահանումը, որը կապված է Հորմուզի նեղուցի հետ, կարող է ամբողջությամբ կանգ առնել արդեն առաջիկա ամսվա ընթացքում»,- նշել է նա
ՌԴ նախագահը հավելել է՝ Ռուսաստանը կշարունակի նավթ և գազ մատակարարել այն երկրներին, որոնք հուսալի գնորդներ են։
Էներգառեսուրսների ներկայիս բարձր գները ժամանակավոր բնույթ են կրում, և Ռուսաստանը դա հասկանում է։
Վլադիմիր Պուտինը ընդգծել է՝ Ռուսաստանը պատրաստ է աշխատել նաև եվրոպացիների հետ նավթի և գազի մատակարարման հարցում, սակայն նրանք պետք է ազդարարեն պատրաստակամության մասին։









