Foto

Ալեն Սիմոնյանը Տարոն Մարգարյանին գործուղում է Մոսկվա

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.

1. «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների եւ բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 6-րդ միջազգային համաժողովին մասնակցելու համար 2025 թվականի դեկտեմբերի 1-3-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Տարոն ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ:

2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը»: