Foto

Վեհափառի առաջնորդությամբ Եկեղեցին հաղթահարելու է այս փորձությունը, աջակցում եմ Արշակ Սրբազանին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը իր առաջկցությունն է հայտնում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին․

«Ինչպես հայտնի է, Ամենայն Հայոց կաթողիկոսը դեկտեմբերի 10-12-ը Մայր Աթոռում եպիսկոպոսաց ժողով է հրավիրում:

Այս իրադարձությունից առաջ իշխանությունն անցել է ճնշումների:

Քիչ առաջ Քննչական կոմիտեում ԱԱԾ կողմից Արշակ Սրբազանի կալանավորումը դրա վառ դրսևորումն է:

Սա հստակ քաղաքական հրահանգ է: Սրբազանը շինծու տեսանյութերի հրապարակումից հետո հայտնել էր, որ իր նկատմամբ ճնշումներ են գործադրվում:

Վարչակարգի պարագլխի հետ մի խումբ ուխտադրուժների հանդիպմանը հաջորդեց հայտարարություն, որտեղ Հայ եկեղեցու արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները հավատարմություն հայտնեցին Վեհափառին:

Սա ևս հիստերիայի առիթ հանդիսացավ վարչակարգի պարագլխի համար:

Սրանք անգամ չեն զլանում ուժայիններին՝ ծառայեցնելով սեփական նենգ նպատակներին, ապօրինի հրահանգներին:

Փաշինյանն այսօր խոստովանեց, որ Պատարագների ժամանակ կաթողիկոսի անունը չհնչեցնելու պահանջը փոխանցվում է ԱԱԾ աշխատակիցների միջոցով:

Սա ոչ այլ ինչ է, քան պետական տեռոր:

Օրվա բռնապետական ռեժիմը գործադրում է ահաբեկելու բոլոր միջոցները պետականաքանդ և եկեղեցահալած քաղաքականությանն ընդդիմացողների նկատմամբ:

Վստահ եմ, որ Վեհափառ Հայրապետի առաջնորդությամբ մեր եկեղեցին հաղթահարելու է այս փորձությունը ևս»,- նշել է Դանիելյանը: