Foto

Նարեկ Սրբազանը տեղեկություն չունի Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի այցելած ԱԱԾ-ականների մասին

Շիրակի թեմի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանը տեղյակ չէ, թե այսօր ովքեր են եկել Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, 24News-ի հետ զրույցում նշեց բարձրաստիճան հոգևորականը։
«Բացարձակ տեղյակ չեմ, իմ հետ ոչ ոք չի հանդիպել, որևէ ինֆորմացիա չունեմ», – մասնավորապես ասաց Նարեկ Սրբազանը։

Հիշեցնենք, որ 24News-ի հետ զրույցում գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը հայտնել էր, որ ԱԱԾ-ականներն այցելել են Շիրակի Սուրբ Ամենափրկիչ և Սուրբ Հակոբ Մծբնա եկեղեցիներ, որպեսզի քահանաներին համոզեն՝ պատարագ անցկացնեն։

Հասմիկ Սարգսյան