Foto

Այն, ինչ կատարվեց Արշակ Սրբազանի հետ, քաղաքական հաշվեհարդար է․ Եկեղեցու պահպանության խորհուրդ

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել․

«Այն, ինչ կատարվեց Արշակ Սրբազանի հետ, քաղաքական հաշվեհարդար է, կոպիտ արկածախնդրություն

Արշակ Սրբազանի ձերբակալությունը խայտառակ, մտածված և իշխանական ճնշման հերթական քայլ է՝ ուղղված Եկեղեցու ահաբեկմանն ու ստորացմանը։

Այն, ինչ այսօր արվում է, նպատակ ունի ոչ թե արդարություն հաստատել, այլ պատժել սկզբունքայնությունը և զուգահեռ վերահսկողության տակ վերցնել կաթողիկոսական աթոռը՝ Եկեղեցու վերին իշխանությունը դարձնելով արտաքին ու ներքին շահերին ծառայող գործիք»։