Foto

Արշակ Սրբազանի ձերբակալությունը ցույց տվեց՝ Փաշինյանը իշխանության պահպանման մասին է մտածում

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը անդրադարձել է Արշակ Սրբազանի ձերբակալությանը․

«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ իշխանությունների սանձարձակ և խայտառակ արշավի շրջանակներում՝ Արշակ Սրբազանին ձերբակալելը հերթական անգամ ցույց է տալիս, որ իշխանությունները թքած ունեն իրավունքի, ժողովրդավարական արժեքների վրա և իրենց գործունեությունը ուղղված է բացառապես սեփական իշխանության պահպանմանը՝ թուլացնելով պետության դիմադրողականությունը բոլոր ուղղություններով։

Ժողովուրդն է այն ուժը, որը կարող է կանգնեցնել այս կործանարար ընթացքը։ Ամբողջական իշխանափոխությունն այլընտրանք չունի. այն հնարավորություն կտա դուրս գալ այս վտանգավոր ճգնաժամից»։