Foto

Շառլ Միշելը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանին սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների առաջին հանդիպումը։

Այդ մասին Շառլ Միշելը գրել է «Թվիթեր»-ի իր էջում։

Ջերմորեն ողջունում ենք հայ-ադրբեջանական սահմանին այսօր տեղի ունեցած հանդիպումը սահմանային հանձնաժողովների միջև միջպետական սահմանի սահմանազատման և կայունությունը լավագույնս ապահովելու վերաբերյալ քննարկումներն առաջ մղելու նպատակով։ Շոշափելի առաջընթաց է, որը հաջորդում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպմանը»,- գրել է Միշելը։