Foto

Երթը հասավ Մատենադարան. Այստեղ ոստիկանական մեծաթիվ ուժեր փակել են Մաշտոցի պողոտան

«Դիմադրություն» շարժման մասնակիցները անձրեւի տակ Ֆրանսիայի հրապարակից քիչ առաջ երթ են սկսել եւ արդեն հասել են Մատենադարանի մոտ, այստեղ ոստիկանական մեծ ուժեր  փակել են Մաշտոցի պողոտան:

Ցուցարարները հասան ոստիկանական շղթային եւ կանգ առան:

Նշենք, որ այս պահին Մատենադարանում է Լիտվայի նախագահը: