Foto

Մեզ անհանգստացնում է զրպարտությունը քրեականացնող օրենքը․ «Freedom House»-ի ծրագրերի տնօրեն

Հայաստանը զարգացում է արձանագրել ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցերում, բայց, այնուամնայնիվ, մեզ անհանգստացնում է զրպարտությունը քրեականացնող օրենքը, որը կարող է սահմանափակել արտահայտվելու և մտքի ազատությունը Հայաստանում։ Այս մասին քիչ առաջ «Մարիոթում» նշեց Եվրոպայում «Freedom House»-ի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը։

Հիշեցնենք, որ Երևանում մեկնարկել է Ժողովրդավարության հայկական ֆորումը: «Իրազեկ քաղաքացիների միավորման» և Freedom House-ի նախաձեռնած համաժողովը Հայաստանում կազմակերպվում է առաջին անգամ: «Շատ կարևոր է, որ ՀՀ կառավարությունը և Ազգային ժողովը ականջալուր լինեն քննադատություններին։ Մենք կանենք ամեն ինչ, որ Հայաստանում ապատեղեկատության դեմ պայքարում դրական փոփոխությունների հասնենք։ Մեդիաների՝ սենսացիաների հետևից ընկնելը վատթարացնում է մարդկանց վստահությունը տեղեկատվության նկատմամբ»,- հավելեց նա։