Foto

Ոստիկաններն առևանգել են պատգամավոր Թադևոս Ավետիսյանին. Գեղամ Մանուկյան

Ոստիկաններն առևանգել են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանին: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է պատգամավոր Գեղամ Մանուկյանը.

«Ոստիկաններն առևանգեցին պատգամավոր Թադևոս Ավետիսյանին, հակառակ նրան, որ զգուշացնում էի՝ իրավունք չունեն, պատգամավորին մտցրեցին ոստիկանական մեքենան և առևանգեցին՝ որևէ օրինական հիմնավորում չտալով դրա համար; Այս վիճակն է, Նիկոլին ուրիշ հենարան չի մանցել», - ասաց Գեղամ Մանուկյանը։