• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

ՌԴ-ն առաջնահերթություն է անվանել ՀԱՊԿ անդամ պետությունների հետ համագործակցության զարգացումը

Ռուսաստանի Դաշնությունը որպես արտաքին քաղաքականության առաջնահերթություն դիտարկում է ՀԱՊԿ անդամ պետությունների հետ բազմակողմանի համագործակցության հետագա  զարգացումն ու խորացումը: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակի առթիվ:

«Պատմական չափորոշիչներով ոչ երկարատեւ ժամանակահատվածում կազմակերպությունն արժանապատիվ ճանապարհ է անցել: Անդամ պետությունների համատեղ ջանքերով ամբողջական, արդյունավետ կառույց է ստեղծվել՝ նախատեսված անվտանգության խնդիրների համատեղ կարգավորման եւ միջազգային ասպարեզում հավաքական շահերն առաջ տանելու համար: ՀԱՊԿ-ն այսօր առանցքային դեր է խաղում տարածաշրջանային կայունության պահպանման գործում, հուսալիորեն երաշխավորում է անվտանգությունն իր պատասխանատվության գոտում, որը ներառում է կազմակերպության անդամ երկրների տարածքները»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

ՀԱՊԿ հասունության վաղ ապացույցը դարձել են կազմակերպության խաղաղապահների համագարկված գործողություններն՝ ուղղված Ղազախստանի Հանրապետությանն աջակցություն տրամադրելուն:

 ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ առանցքային է եղել ՀԱՊԿ ղեկավարների որոշումը  միջազգային կազմակերպությունների հետ համագործակցություն ծավալելու մասին:

«Հայաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարները 1992 թվականի մայիսի 15-ին Տաշքենդում ստորագրել են այդ փաստաթուղթը՝ իրենց անվտանգությունը համատեղ ապահովելու եւ ռազմաքաղաքական ոլորտում համագործակցություն զարգացնելու նպատակով: Ներկա պահին ՀԱՊԿ կազմում 6 պետություն է ընդգրկված՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը»,- ասվում է հայտարարության մեջ:

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Վրացական կողմը հետաքրքրություն է ցուցաբերել ջրերի կառավարման ոլորտում հայկական փորձի նկատմամբ


    Փաշինյանը քննարկել է առաջիկա տարիների հարկային քաղաքականությունը


    Հայաստանն առաջին անգամ ընտրվել է Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ


    Արցախի ժառանգությունը ոչնչացնող Ադրբեջանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ


    Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավորը անչափահաս է


    ԵԱՏՄ-ն էական ներդրում է կատարում գլոբալ պարենային ապահովվածության ամրապնդման գործում


    Նկատվում է սառը օդի լճացում, որն իր հետ բերել է օդի աղտոտվածության բարձրացում․ ՇՄՆ


    Իջևանի անտառտնտեսությունում բռնկված հրդեհը մարվել է


    Փաշինյանի հակաեկեղեցական թնջուկը․ ինչո՞ւ եպիսկոպոսները չեն ուզում արձագանքել Գևորգ Սրբազանի քայլերին


    ՀՀ-ն ստանձնել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության հանձնաժողովի նախագահությունը

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]