Երևանում իրականացվող ակցիաների ընթացքում ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել վեց քաղաքացու։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Վերջիններս բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու համար։









