Համենայն դեպս ինձ բնության մեջ մի կենդանի է հայտնի,
որը վտանգի պահին զոհում է իր մարմնի մի մասը՝ գլուխը փրկելու նպատակով՝ մողեսը:
Հիմա Նիկոլ Փաշինյանը հայտնվել է այդ մողեսի վիճակում
և իր անձնական անվտանգության և իշխանությունը փրկելու համար հերթով զոհաբերում է ամեն
ինչ ու բոլորին: Ակնհայտ է, որ Նիկոլը պոչերի պահեստը ստեղծվել է տարիների ընթացքում:
Դրանք նրա մերձավոր թիմակիցներն են, որոնց պարբերաբար զոհում է իր նահանջի անփառունակ ճանապարհին:
Նրանց նկատմամբ սեռական և ֆինանսական կոմպրոմատներ է ստեղծել, պարբերաբար շանտաժի է
ենթարկում, որպեսզի դրանք պետք եղած ժամանակ ոտնահարեն իրենց ինքնասիրությունը, կարիերան,
բարեկեցությունը՝ փրկելով իրենց ստեղծողին: Բայց Նիկոլը միայն իր մերձավորներով չի
բավարարվում, նա, ի տարբերություն մողեսի, դրանց չի ստեղծում միայն իր արյան ու ավիշի
հաշվին: Նա իր զոհերին կերտում է նաև մեր միջից, մեր կենսական նյութի հաշվին: Որպեսզի
թուրքի կամ ադրբեջանցու ձեռքով պահի իր իշխանությունը, զոհում է հազարավոր մեր զավակներին,
զիջում է մեր հայրենիքի մասերը: Երբ մենք բացահայտում և մերժում ենք դա ու պահանջում
պատասխան տալ, նա նոր պոչեր է ստեղծում կրկին մեր հաշվին՝ գերիների հարազատներ, սոցիալապես
անապահով խավեր, փախստական դարձած և պետական աջակցության կարիք ունեցող մարդիկ, վարկերի
բեռի տակ կքած հասարակ քաղաքացիներ, փողացային իրենց վայրագություններով հասարակությունից
մերժված ոստիկաններ և այլն:
Եթե իսկական մողեսի պոչը ստեղծված է իր տիրոջը փրկելու
համար, ապա ՀՀ քաղաքացին, որ մողսի պոչից տարբերվում է գոնե բանականությամբ, չպետք
է հանդուրժի այն կարգավիճակը, որ իրեն տվել է Նիկոլը: Այդ մարդկանցից յուրաքանչյուրը
երազանք ունի, այդ երազանքի համար պատրաստ է մեծ զրկանքների և զոհողությունների, բայց
երբ նրանց ինչ-որ մեկը փորձում է օգտագործել որպես իր պոչը, ապա պետք է մի պահ մտածեն՝
արժե՞ կորցնել դեմքը, հեղինակությունը, մերձավորների հարգանքն ու սերը, որպեսզի փրկի
մեկին, որն իրեն զոհաբերում է առանց իր կամքը հարցնելու: Էլ ո՞ւմ է պետք այն փողը,
որ ստանում է պոչություն անելու համար, բայց խանութից գաղտագողի է չոր հացը առնում,
էլ ո՞ւմ է պետք այն երազանքը, որը չի կիսվելու մերձավորի կամ հարևանի հետ, էլ ո՞ւմ
է պետք այն բարեկեցությունն ու պաշտոնը, որով ծնողդ ու զավակդ չեն կարող հրապարակավ
հրպարտանալ:
Մողեսը կարող է բազմաթիվ պոչեր աճեցնել ու մի կերպ
քարշ տալ սողունի իր կյանքը, բայց ես չգիտեմ մի պոչ, որ իրենից մողես է աճեցրել:
Նկարում՝ մորուքավոր ագամա կամ մորուքավոր մողես









