ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ամփոփել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականության նվաճումները։
Նա խոսել է նաև Ադրբեջանի և Հայաստանի մասին՝ ընդգծելով, որ պատերազմը կարող էր սարսափելի լինել, բայց ԱՄՆ-ն լուծել է հակամարտությունը։
«Այս ընթացքում հաջողվել է կանխել եւ կարգավորել մի շարք միջազգային հակամարտություններ, հասնել ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանական ծախսերի մինչեւ 5 տոկոսի ավելացմանը, արտաքին օգնության բարեփոխում իրականացնել եւ ուժեղացնել վերահսկողությունը սահմաններին:
ԱՄՆ նախագահը կատարել է անվտանգության ոլորտում առանցքային խոստումներ․ «Լավագույնը դեռ առջևում է»»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարը։
Տեսանյութը՝ հղմամբ։









