Թուրքիան արագ զարգացնում է «FPV» (First Person View) դրոնների արտադրությունն ու արտահանումը՝ գրավելով միջազգային ուշադրություն։ Տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ գործունեություն ծավալող «SKYDAGGER» թուրքական ընկերությունը կարճ ժամանակում հասել է արտադրության և արտահանման զգալի ծավալների։
Ընկերության գլխավոր տնօրեն Մեհմեթ Օզթեքինի խոսքով՝ «FPV» դրոնների հիմնական բաղադրիչները՝ շարժիչները, մարտկոցները և ծրագրային ապահովումը, արդեն արտադրվում և իրականացվում են տեղական ուժերով, ինչն էլ թույլ է տալիս նվազեցնել ծախսերը և կախվածությունը արտասահմանյան երկրներից:
Օզթեքինը հայտնել է նաև, որ վերջին 1.5 տարվա ընթացքում «SKYDAGGER»-ը 14 երկիր արտահանել է շուրջ 30.000 միավոր դրոն։ Նրա գնահատմամբ՝ ընթացիկ միտումները ցույց են տալիս, որ Թուրքիան մոտակա 1-2 տարվա ընթացքում՝ ամենաուշը 2027-ին, կարող է վերածվել «FPV» դրոնների տարածաշրջանային կենտրոնի։









